bfa_arm

VBET A-League Playoffs․ «Դվինը» լարված պայքարում հաղթեց «Մեդ Ֆոքսիսին» և դուրս եկավ եզրափակիչ

Բասկետբոլի VBET Ա-լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներն անցան թեժ պայքարում։

«Դվինը», լարված խաղում հաղթելով Մեդ Ֆոքսիսին (87-85), շարքի հաշիվը դարձրեց 4-2՝ ձեռք բերելով եզրափակիչի ուղեգիր: 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դեմետրիուս Լևարիթը («Դվին»), որը վաստակել է 25 միավոր:

Եզրափակիչում «Դվինը» կմրցի «Վահագնի Սիթիի» հետ։ Իսկ «Մեդ Ֆոքսիսը» 3-րդ տեղի համար պայքարում ուժերը կչափի «Ուրարտուի» հետ։