bfa_arm

VBET Ա-Լիգա. «Արցախ»-ը առավելության հասավ «ԱԻԱ Սթարս»-ի դեմ խաղում

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «ԱԻԱ Սթարս»-ն ու «Արցախ»-ը:

«Արցախ»-ն, անցկացնելով իր երկրորդ հանդիպումն այս մրցաշրջանում, 100-92 հաշվով տոնեց առաջին հաղթանակը:

Խաղում ամենաարդյունավետը Ռոյ Քլեյթերն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 9 արդյունավետ փոխանցում: