bfa_arm

Մեկնարկում է VBET Հայաստանի կանանց առաջնությունը

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: 

Նոր մրցաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 29-ին, որին կմասնակցեն 5 թիմեր Երևանից և Գյումրիից: 

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում (Արցախի 4):

VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում «Հատիս»-ը կմրցի «Երևան Բասկետ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։