Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 29-ին, որին կմասնակցեն 5 թիմեր Երևանից և Գյումրիից:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):