bfa_arm

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում ավարտեց իր ելույթները:

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76-59 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Մողոյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: