bfa_arm

Հայաստանն առաջադիմել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 87-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 2 հորիզոնականով:

ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`

1. Իսպանիա - 758.6 միավոր,
2. ԱՄՆ – 757.5,
3. Ավստրալիա – 740.3,
4. Արգենտինա – 734.3,
5. Ֆրանսիա – 715.0,
6. Սերբիա – 710.9,
7. Սլովենիա – 704.3,
8. Լիտվա – 669.5,
9. Հունաստան – 665.9,
10. Իտալիա - 646.6:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության չեմպիոն: