bfa_arm

«Հատիս»-ը հաղթեց «Արցախ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը 83-62 հաշվով հաղթեց «Արցախ» ակումբին:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 17 հաղթանակ և կրել 2 պարտություն:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին. ժամը՝ 18:30-ին «Գյումրի»-ն կընդունի «Երևան Բասկետ»-ին: