«Երևան Բասկետը» 81-71 հաշվով հաղթեց «Հատիսի» հետ խաղում՝ տանելով իր երրորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շել Դենիելսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին. ժամը՝ 18:00-ին «Լես Ֆոքիսը» կմրցի «Գյումրիի» հետ: