bfa_arm

VBET Ա-Լիգա, եզրափակիչ շարք. «Վահագնի Սիթին» առաջին խաղում հաղթեց «Դվինին»

Մեկնարկեց VBET Ա-Լիգայի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնական պայքարում միմյանց դեմ են մրցում «Վահագնի Սիթին» և «Դվինը»:
«Վահագնի Սիթին», եզրափակիչի առաջին խաղում հաղթելով «Դվինին» (106-93), շարքի հաշիվը դարձրեց 2-1:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ջորդան Ուաթսոնը («Դվին»), որը վաստակել է 37 միավոր:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 4 հաղթանակ: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին Միկա մարզահամալիրում: