bfa_arm

«Երևան Բասկետը»՝ երրորդ տեղում

Հայաստանի կանանց առաջնության 2022-2023թթ. մրցաշրջանում 3-րդ տեղը գրավեց «Երևան Բասկետ» ակումբը:

3-րդ տեղի համար պայքարում «Երևան Բասկետը» 78-71 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ առաջնության եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսիս» և «Հատիս» ակումբները:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ «Արենա դե ՏԷՑ»-ում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 16:30-ին:

Մուտքն ազատ է: