Հայաստանը կիսաեզրափակչում 93:66 հաշվով առավելության հասավ Անդորրայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը: Նա վաստակել է 35 միավոր, 1 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանը եզրափակչում կմրցի Մալթայի հավաքականի հետ:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: