bfa_arm

VBET Ա-Լիգա. «Գյումրի»-ն առավելության հասավ «ԱԻԱ Սթարս»-ի դեմ խաղում

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «ԱԻԱ Սթարս» - «Գյումրի» խաղը:

«Գյումրի»-ն տոնեց չորրորդ հաղթանակը՝ 85-92 հաշվով առավելության հասնելով «ԱԻԱ Սթարս» ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը Քրիս Ջոնսոնն էր (Գյումրի)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև կատարեց 5 արդյունավետ փոխանցում: