Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 83:71 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 16 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Անցկացրած խաղերից հետո Հայաստանի հավաքականը կպայքարի 5-8 տեղերի համար: