bfa_arm

Կանցկացվի Հայաստանի Մ18 տարեկանների առաջնություն

Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 29-ին, որին կմասնակցեն 6 թիմեր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով: Թիմերը կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այնուհետև այդ 2 շրջանների արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝ «Ֆոքսիս», «Ուրարտու», «Հատիս», «Կիլիկիա», «Իգլս Ակադեմիա» և «Արթիկ»։

Առաջնության հանդիպումները կանցկացվեն Շենգավիթի, ԵՊՀ-ի, Արթիկի մարզադահլիճներում և Խուլերի մշակույթի և սպորտի պալատի դահլիճում։

Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության առաջին խաղում «Իգլս Ակադեմիա»-ն կմրցի «Ուրարտու»-ի հետ: Հանդիպումը կկայանա
սեպտեմբերի 29-ին, ժամը 21:30-ին: