bfa_arm

Կանանց Հայաստանի Մ-16 հավաքականն ուղևորվեց Թբիլիսի

Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականն օգոստոսի 9-14-ը կմասնակցի Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումներին։ Այսօր առավոտյան Հայաստանի Մ-16 հավաքականի 12 բասկետբոլիստներ՝ Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ, ուղևորվեցին Թբիլիսի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան և Վրաստանը: