bfa_arm

«Արցախ»-ն առավելության հասավ «Գյումրի»-ի դեմ խաղում

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հերթական խաղում «Արցախ»-ը տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ 88-86 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 47 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին. ժամը՝ 18:30-ին «Երևան Բասկետ»-ը կընդունի «Արցախ»-ին: