bfa_arm

Համահայկական խաղեր. «Գլենդել»-ի կազմը

Երկու օր է՝ մեկնարկել են համահայկական 8-րդ խաղերը: Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում ներկայանալիք թիմերից մեկը «Գլենդել»-ն է, որը նախորդ անգամ դարձել էր խաղերի չեմպիոն: Այս թիմի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին և ներկայիս խաղացողներ:
«Գլենդել»-ի թիմն այս խաղերում արդեն երկու հանդիպում է անցկացրել և տոնել նույնքան հաղթանակ։

Թիմի գլխավոր մարզիչ Բարսեղ Կարամանյանը ներկայացրել է խաղերում հանդես եկող թիմի կազմը․

Զարեհ Ավետյան
Զարեհ Զարգարյան
Նարբեհ Աբրահամյան
Անդրե Սփայթ Մկրտչյան
Արամ Դարզիբաշյանս
Սևան Պողոսյան
Դիոն Նազարյան
Նարբեհ Պեզեշկյան
Դանիել Միրզախանյան
Նարբեհ Անդրեասյան
Դերիկ Էլիասի

Մարզչական շտաբում են ընդգրկված նաև Ռուբիկ Ադոյանը և Հայկ Կարամանյանը։