bfa_arm

VBET Ա-Լիգա. «Ուրարտու»-ն հաղթեց «ԱԻԱ Սթարս» ակումբին

VBET Ա-Լիգայի առաջին տուրի շրջանակում «Ուրարտու»-ն 101-89 հաշվով առավելության հասավ «ԱԻԱ Սթարս» ակումբի նկատմամբ:

Խաղում ամենաարդյունավետը Բրենդոն Անյանվուն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Արարատ»-ը կընդունի «Էրեբունի»-ին: Խաղի սկիզբը՝ 19:00-ին: