bfa_arm

Կանանց Հայաստանի Մ-20 հավաքականը զիջեց Ուկրաինային

Կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցում էր Ուկրաինայի հետ: Հայկական թիմը, զիջելով բոլոր քառորդներում, պարտություն կրեց 66:79 հաշվով: 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Եագուպեանը, ով վաստակեց 25 միավոր: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում: 

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով Հունաստանի հետ: 

Հիշեցնենք, որ կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51-88 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի հավաքականին: