Նրանց դիմավորել են SADA-ի Մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը, SADA GDC Armenia-ի գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:
Ռեքս Քալամյանը կարևորել է SADA ընկերության աջակցությունը հայկական բասկետբոլին և հույս է հայտնել, որ այս համագործակցությունը կլինի երկարատև։
Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: