bfa_arm

SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց SADA CUP միջազգային մրցաշարը:

Առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց «Թիմ ԱՄՆ»-ի հետ ու կարողացավ 94։59 հաշվով հաղթանակ տանել։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 33 միավոր: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 11 արդյունավետ փոխանցում:

Խաղի վերջում լավագույն խաղացողի մրցանակը հանձնեց ՀԲՖ փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը։

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղում ուժերը կչափի Իրանի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը՝ 17:00-ին:

Հիշեցնենք, որ SADA CUP մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: