bfa_arm

Զորիկ Իսաջանին՝ տղամարդկանց Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

2022 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Զորիկ Իսաջանին:

Հայ մարզիչը ծնվել է 1970 թվականին Թեհրանում։
1990-ականներից բնակվում է ԱՄՆ-ում:
Զորիկ Իսաջանին երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ. Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս հանդիսանում է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատու։

Հիշեցնենք, որ տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: