bfa_arm

Հայաստանը մասնակցեց 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ավարտվեցին 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումները:
Խաղային առաջին օրը Հայաստանը պարտվեց Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականներին, իսկ
խաղային երկրորդ օրը պարտություն կրեց Ալբանիայի և Կոսովոյի թիմերից:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Արեգ Վաթյանի գլխավորությամբ մինչև 19 տարեկան բասկետբոլիստներով: Այս մրցաշարին մասնակցելով՝ Հայաստանն առաջին վարկանիշային միավորները վաստակեց։

Վերջին անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։