bfa_arm

Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Ալբանիային

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով: