Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 17 միավոր: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 6 միավորով գրավեց երրորդ տեղը։