Մասնակից երկրները ներկայացրին, թե ինչ իրավիճակում են ներկայումս:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եվրոպացի գործընկերներին հայտնեց, որ Հայաստանն առայժմ չի կարողանում լիարժեք վերադառնալ բնականոն կյանքին, քանի որ գործում են մի շարք սահմանափակումներ և կանոններ, որոնց հետևում են նաև բասկետբոլի ներկայացուցիչները: Նշվեց, որ մարզադահլիճներից որոշները բացվել են առանց հանդերձարաննեի, սակայն որոշներն էլ դեռ փակ են:
Քննարկվեց նաև ՖԻԲԱ-ի կողմից կազմված նոր ուղեցույցի մասին, որտեղ նշված են, թե ինչպես պետք է անցկացվեն բասկետբոլային հանդիպումները համաճարակի ժամանակ: