bfa_arm

Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Գերմանիային

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով:

Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին: