Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: