bfa_arm

«Էրեբունի» -ն դարձել է Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Ավարտվեց Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:

«Էրեբունի» -ն 106:93 հաշվով հաղթանակ տարավ «Ուրարտու» -ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունի» -ն դարձավ Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` MVP ճանաչվեց «Էրեբունի» -ի բասկետբոլիստ Օմեգա Հարիսը: Նա վաստակեց 35 միավոր, 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում։

Այս հաղթանակից հետո «Էրեբունի» -ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ
իր մրցակիցը կլինի «Գյումրի» -ն։

Եզրափակիչի ուղեգրի համար «Ուրարտու» -ն ուժերը կչափի փլեյ֊օֆֆ փուլում միմյանց հետ մրցող ԲԿՄԱ -«Արցախ» զույգի հաղթողի հետ։

Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան մարտի 15-ին և 16-ին։