bfa_arm

Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքերը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 հորիզոնականով:

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդ հորիզոնականում է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ մրցելով Ավստրիայի հետ: