bfa_arm
Կանանց Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային
2021-08-13 20:55
Վրաստանում շարունակվում են կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 22-92 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց մակեդոնացի Միքայելա Ալեքսովսկան, ով վաստակեց 25 միավոր:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 9 միավորով:
Հիշեցնենք, որ կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր Ալբանիային, իսկ երկրորդ խաղում հաղթել Վրաստանին։
Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի 14-ին, ժամը 16:00-ին Մալթայի հետ: