bfa_arm

«Երևան Բասկետ»-ն առավելության հասավ «Լես Ֆոքսիս» ակումբի հետ խաղում


Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը տարավ իր իններորդ հաղթանակը՝ 88-73 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

«Երևան Բասկետ»-ն անցկացրած խաղերից հետո տարել է 9 հաղթանակ, կրել 2 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին. ժամը՝ 15:00-ին «Արցախ»-ը կընդունի «Հատիս»-ին: