bfa_arm

«Լես Ֆոքսիս»-ը զիջեց «Երևան Բասկետ»-ին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը տարավ իր ութերորդ հաղթանակը՝ 97-63 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 8 հաղթանակ, կրել 3 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին. ժամը՝ 15:00-ին «Հատիս»-ը կընդունի «Գյումրի»-ին: