Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 88-52 հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին:
Հայ բասկետբոլիստուհիները առաջին քառորդից հետո մրցակցի նկատմամբ ունեին մեկ միավորի առավելություն: Մյուս քառորդներում Հայաստանի թիմը զիջեց հույներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հույն Լիլիա Կարակասիդուն, ով վաստակեց 22 միավոր:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Փաթիլ Եագուպեանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 18-ին` մրցելով Ալբանիայի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր Շվեցարիայի և Ուկրաինայի հավաքականներին: