bfa_arm

Քոնոր Էսսեջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

ԱՄՆ-ի NCAA լիգայի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը, ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականում:

Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի առաջին կուրսեցին հիանալի մրցաշրջան անցկացրեց աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում:

Հայ երիտասարդը նաև առաջին կուրսեցիների ակումբային ռեկորդ է սահմանել երեք միավորանոց նետումներով՝ մեկ մրցաշրջանի ընթացքում 69 հատ:

Քոնոր Էսսեջյանը առաջիկա օրերին կմիանա Հայաստանի հավաքականին և կմասնակցի հունիսի 16-ին և 17-ին Լոս Անջելեսում կայանալիք Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպումներին: