bfa_arm

Համահայկական խաղեր. Վազգեն Հովհաննիսյանը ներկայացրել է «Բեյրութի» և «Անթիլասի» կազմերը

Մեկնարկում են համահայկական 8-րդ խաղերը: Բասկետբոլի տղաների մրցաշարում Լիբանանից ժամանած թիմերից են «Բեյրութ»-ը և «Անթիլաս»-ը: Այս ակումբների ղեկավար Վազգեն Հովհաննիսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է իրենց մասնակցությանը և խոսել թիմերի կազմերի մասին:

«Մեծ անհամբերությամբ էինք սպասում այս խաղերին
և լիահույս ենք, որ մեզ կհաջողվի շատ հաղթանակներ գրանցել։ Ես ղեկավարում եմ Լիբանանից ժամանած երկու թիմ՝ «Բեյրութ»-ը և «Անթիլաս»-ը:

Համահայկական խաղերի համար նախապատրաստական մարզումները տևել են
մեկ ամիս։ «Անթիլաս»-ում կներկայանան հիմնականում երիտասարդ
խաղացողներ: Մեծ հույս ունեմ, որ իրենց առավելագույնս կներկայացնեն։ Նրանց համար այս խաղերում հանդես գալը շատ հետաքրքիր փորձ կլինի։

Իսկ «Բեյրութ»-ի թիմում խաղում են ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու խաղացողներ։ Շատ մարտական
են տրամադրված և հաղթանակի հույսով։ Բոլորիս նպատակը նույնն է՝ հաղթել յուրաքանչյուր խաղում»,- ասաց թիմերի ղեկավար Վազգեն Հովհաննիսյանը:

Վազգեն Հովհաննիսյանը նաև ներկայացրել է թիմերը կազմերը:

«Բեյրութ»

•Ժան-Ժակ Հակոբյան
•Մանո Հալաջյան
•Շանթ Օկջյան
•Կարապետ Համբարչյան
•Մկրտիչ Օհանյան
•Արամ Խաչատրյան
•Էլիո Մահրուկ
•Արսեն Սամվելյան
•Արազ Կասարջյան
•Արամ Բոյաջյան

«Անթիլաս»

•Հակոբ Հովհաննիսյան
•Սերոժ Աբգարյան
•Գայ Ադամյան
•Կարեն Ադամյան
•Մարիո Բոյաջյան
•Հրանտ Լուսարարյան
•Կարո Բաբողլանյան
•Ատրաշես Ասլանյան
•Քրիստիան Ուարդե
•Ալեք Խաչատուրյան

Թիմերը հանդես կգան Ժան-Ժակ Հակոբյանի գլխավորությամբ, իսկ Արման Չերչյանը կլինի գլխավոր մարզչի օգնականը:

Հիշեցնենք, որ համահայկական 8-րդ ամառային խաղերում ներառված բասկետբոլի մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից 18-ը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր: