bfa_arm

VBET Ա-Լիգա. ԲԿՄԱ-ն մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկեց «Էրեբունի» - ԲԿՄԱ խաղով: 

VBET Ա-Լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 95:74 հաշվով առավելության հասավ «Էրեբունիի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դիեգո Մալդոնադոն է 41 միավորով (ԲԿՄԱ): Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Առաջին տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 7-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կընդունի ՖԻՄԱ-ին, իսկ ժամը՝ 20:30-ին Aia Stars-ն ուժերը կչափի «Ուրարտուի» հետ:

Հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: