bfa_arm

VBET Ա-Լիգա. «Արցախ»-ը հաղթեց ՖԻՄԱ ակումբին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին ՖԻՄԱ-ն և «Արցախ»-ը:

«Արցախ»-ը տոնեց երկրորդ հաղթանակը՝ 100-95 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը Օթել Վաթսոն էր (ՖԻՄԱ)՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում: