bfa_arm

«Գյումրին» պարտվեց «Երևան Բասկետի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Երևան Բասկետը» 98-67 հաշվով հաղթեց «Գյումրիի» հետ խաղում՝ տանելով իր վեցերորդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շել Դանիելսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 38 միավորով: Նա նաև 22 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին. ժամը՝ 18:00-ին «Լես Ֆոքսիս» կմրցի «Հատիս»-ի հետ: