bfa_arm

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Կոսովոյին

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 60:88 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն էր՝ վաստակած 8 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Ջիբրալթարի հետ: