bfa_arm

Համահայկական խաղեր. Գոռ Մովսիսյանը ներկայացրել է «Արթիկի» կազմը

Մեկնարկում են համահայկական 8-րդ խաղերը: Բասկետբոլի տղաների մրցաշարում ներկայանալիք թիմերից մեկը «Արթիկն» է: Թիմի գլխավոր մարզիչ Գոռ Մովսիսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է իրենց մասնակցությանը և խոսել թիմի կազմի մասին:

«Շատ լավ տրամադրությամբ ենք մասնակցելու համահայկական խաղերին, քանի որ վերջերս Ա-լիգայում նվաճեցինք չեմպիոնի կոչումը: Այս խաղերում էլ փորձելու ենք լավ խաղ ցուցադրել և գնալ մինչև վերջ:

Կազմը ընտրելիս փորձել ենք ընդգրկել տեղաբնակ լավագույն խաղացողներին։ «Արթիկի»կազմում այս խաղերից առաջ մի քանի փոփոխություն է կատարվել։ Մեզ են միացել Վարանդ Գելեջյանը և Ավետիս Գարակավուրյանը, ինչպես նաև «Ուրարտուից»՝ Դանիլ Գևորգյանը։ Իսկ Հայկազ Գրիգորյանը հանդես կգա «Գյումրիի» թիմում։

Որպես կանոն, այս խաղերի ընթացքում միշտ հետաքրքիր պայքարներ են լինում։
Վստահ եմ՝ ականատես կլինենք դիտարժան խաղերի։ Հուսով եմ՝ մեր թիմը սպասվածից էլ լավ արդյունք կգրանցի»,- ասաց Գոռ Մովսիսյանը:

Գոռ Մովսիսյանը նաև ներկայացրել է «Արթիկի» հայտացուցակը:

•Գրիգոր Փանոյան
•Ալեքս Հակոբյան
•Հայկ Հակոբյան
•Հայկ Կարախանյան
•Հայկ Սարգսյան
•Վահե Տոնականյան
•Արմեն Դավայան
•Մխիթար Վարդանյան
•Դավիթ Խաչատրյան
•Դավիթ Նիկողոսյան
•Դավիթ Հարությունյան
•Դավիթ Կակոյան
•Դանիել Գևորգյան
•Նարեկ Չոփիկյան
•Վարանդ Գելեջյան
•Ավետիս Գարակավուրյան
•Ջերարդ Հադիդյան

Հիշեցնենք, որ համահայկական 8-րդ ամառային խաղերում ներառված բասկետբոլի մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից 18-ը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր: