bfa_arm

«Արցախ»-ը զիջեց «Հատիս»-ին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր վեցերորդ հաղթանակը՝ 95-72 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց անդրադարձող գնդակին, կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին. ժամը՝ 12:00-ին «Արցախ»-ը կընդունի «Գյումրի»-ին: