2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության հասավ «Հատիս» -ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբրի 4-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կընդունի «Երևան Բասկետ»-ին: