bfa_arm

«Լես Ֆոքսիս»-ն առավելության հասավ «Գյումրի»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Լես Ֆոքսիս»-ը 84-72 հաշվով հաղթեց «Գյումրի» ակումբի հետ խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 25 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին. ժամը՝ 10:30-ին «Հատիս»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին: