bfa_arm

Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում:

Խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 59-78 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 7 անգամ է տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: