bfa_arm

«Երևան Բասկետ»-ն առավելության հասավ «Արցախ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը 104-85 հաշվով հաղթանակ տարավ «Արցախ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 13 հաղթանակ, կրել 4 պարտություն:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին. ժամը՝ 12:00-ին «Գյումրի»-ն կընդունի «Արցախ»-ին: