bfa_arm

«Լես Ֆոքսիսն» առավելության հասավ «Երևան Բասկետի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
«Լես Ֆոքսիսը» 78-65 հաշվով հաղթեց «Երևան Բասկետին»՝ տանելով իր վեցերորդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Լիլիան Բրաունն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ: