bfa_arm

Տղամարդկանց Հայաստանի Մ16 հավաքականը ժամանեց Կոսովո

Տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։

Այսօր Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են ժամանել հետևյալ խաղացողները.

1)Դավիթ Բոյաջյան
2)Արտյոմ Նազլուխանյան
3)Դավիթ Վարդանյան
4)Էդուարդ Խաչատրյան
5)Հայկ Ստամբոլցյան
6)Արեգ Ասլանյան
7)Քևին Դեհբաշյան
8)Վիլյամ Ղարաբեկյան
9)Սեբաստիան Հացակորզյան
10)Նոլան Բրաուն
11)Արթուր Ավագյան
12)Սեբաստիան Ջոն Մինասյան
13)Ներսես Ավագյան

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Կետենջյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը: