bfa_arm

Կանանց Մ-20 հավաքականը մաստեր կլաս է անցկացրել պատանի բասկետբոլիստների հետ

Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հուլիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումներին։

Գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ հավաքականի աղջիկները հանդիպել են Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում գործող «Հատիս» ակումբի պատանի բասկետբոլիստների հետ և անցկացրել մաստեր կլաս։

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց Մ-20 հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Շվեյցարիայի դեմ։ Խաղը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում, հուլիսի 13-ին, ժամը՝ 19:00-ին: Մուտքն ազատ է: