bfa_arm

«Երևան Բասկետ»-ն առավելության հասավ «Հատիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը 76-70 հաշվով հաղթեց «Հատիս» ակումբին:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռայս Աալիյանն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 14 հաղթանակ և կրել 4 պարտություն, իսկ «Հատիս»-ը՝ 16 հաղթանակ և 2 պարտություն: